SoCalGas - Պարտավորություններ և Պայմաններ
Feedback Tab: Click here to submit feedback
Information about Newport Beach Gas Service Outage » Read more

Պարտավորություններ և Պայմաններ

Հեղինակային Իրավունք Եվ Ապրանքանշաններ

Ամբողջ Բովանդակության Հեղինակային Իրավունքները @ 2000-2011 Southern California Gas Company-ի
Բոլոր Իրավունքները և Ապրանքանշանները Վերապահված են:

Բովանդակություն

Այս կայքի ամբողջ տեքստը, տեղեկատվությունը, տվյալները, նկարները, գրաֆիկան, html-ը, ծրագրային ապահովումը, սկզբնական և ելքային կոդերը, տեսա և ձայնահոլովակները, ապրանքանշանները և լոգոները, և այլնը («Բովանդակություն») պատկանում են Southern California Gas Company-ին («Ընկերություն» կամ "SoCalGas") կամ իր գործընկերներին, արտոնագրված կողմերին կամ մատակարարներին, եթե այլ բան նշված չէ այս կայքում: Դուք կարող եք օգտվել կայքի Բովանդակությունից միայն առցանց և միմիայն Ձեր անձնական, ներքին, ոչ առևտրային օգտագործման համար: Ներբեռնված կամ տպված ցանկացած Բովադակությունից չպետք է հեռացվի մեր հեղինակային իրավունքի տարբերանշանը, որն է` «© [Համապատասխան ամսաթիվ] Southern California Gas Company: Բոլոր Իրավունքները Վերապահված են»: Կայքի Բովանդակության որևէ այլ օգտագործում, ներառյալ, առանց սահմանափակումների, դրա որևէ վերարտադրումը, չի թույլատրվում`առանց Ընկերության նախնական գրավոր թույլատվության: Եթե ճանաչվի, որ Օգտագործողը ոտնձգել է երրորդ կողմի հեղինակային իրավունքի նկատմամբ` սույն կայքի նյութերի փոխանցման կամ ցուցադրման միջոցով, ինչը պատճառ է հանդիսացել այդ կողմի հեղինակային և այլ օրինական իրավունքների խախտման, նա կզրկվի այս կայքից օգտվելու իրավունքից:

Սույն կայքում հայտնված բոլոր ապրանքանշանները Ընկերության սեփականությունն են կամ որոշ դեպքերում օգտագործվում են դրանց համապատասխան սեփականատերերի թույլտվությամբ: Որևէ երրորդ կողմ չի կարող օգտագործել կամ վերարտադրել “SoCalGas”, “Southern California Gas Company” կամ “Southern California Gas” ապրանքանշանները (անկախ այն բանից` մեծատառերը կամ բացատները կիրառված են, թե ոչ) պարունակող որևէ ապրանքանիշ, ներառյալ, առանց սահմանափակումների, լոգոները և համացանցի դոմենային անունները` առանց Ընկերության կամ ապրանքանշանի սեփականատիրոջ նախնական գրավոր թույլատվության:

Օգտագործողների` սույն կայքում հատկորոշված օգտագործման ոչ բացառիկ իրավունքներից զատ ոչ մի իրավունք այդպիսի բովանդակության և նրա մասերի նկատմամբ չի տրվում որևէ Օգտագործողի՝ այն այս կայքում հրապարակելու կամ Օգտագործողին հասանելի դարձնելու միջոցով, անկախ այն բանից, թե ինչ ձևով է այն ի հայտ գալիս:

Ընկերությունն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ լրիվ կամ մասնակի վերամշակել, լրացնել կամ դադարեցնել սույն կայքը կամ դրա բովանդակությունը: Բացի այդ, Ընկերությունն իրավունք է վերապահում ցանկացած պահի կատարելու փոփոխություններ Պարտավորություններում և Պայմաններում, որոնք ուժի մեջ են մտնում սույն կայքում հրապարակման պահից: «Օգտագործողները» ցանկացած անհատները կամ մարմիններն են, որոնք օգտագործում, մուտք են գործում կամ տեղեկություն են ստանում այս կայքէջից կամ տեղեկություն են տրամադրում դրան:

Կայքում առկա խախտումների վերաբերյալ պնդումներ

Այն դեպքում, եթե կայքի որևէ այցելու հավատացած է, որ սույն կայքում հրապարակված կամ զետեղված նյութերը ոտնձգության առիթ են հանդիսացել իր հեղինակային իրավունքների կամ ապրանքանշանների նկատմամբ, ապա պետք է լրացնի սույն հղմամբ բերված «Ոտնձգության մասին ծանուցումը» ,և ուղարկի մեր Վեբ մասնագետին webmaster@socalgas.com էլ. հասցեով, ինչպես նաև ուղարկի հաստատող պատճենը մեր փոտային հասցեով`

Southern California Gas Company
Office of the General Counsel
Notice of Infringement
555 W. Fifth Street
Los Angeles, CA 90013

Նման Ծանուցումը պետք է պարունակի Թվային հազարամյակի հեղինակային իրավունքի ակտի, Միացյալ Նահանգների օրենքների ժողովածու 17, Բաժին 512 (c)(3)(A) (կամ դրան հաջորդող ցանկացած այլ փաստաթղթի) համապատասխան դրույթով սահմանված տեղեկատվությունը: Ակտը սահմանում է, որ ոտնձգության մասին այն ծանուցումը, որն էականորեն անհամապատասխան է վերը նշված դրույթներին, չպետք է դիտարկվի որպես տրամադրումն «իրական տեղեկատվության» կամ «իմացության այնպիսի փաստերի կամ հանգամանքների վերաբերյալ, որոնք բացահայտ են դարձնում ոտնձգության գործունեությունը»: Խնդրում ենք տրամադրել առանձին ծանուցում յուրաքանչյուր անգամ, երբ ցանկանում եք հաղորդել ոտնձգության ենթադրյալ գործողությունների մասին:

Օգտագործում

Օգտագործելով կամ մուտք գործելով այս կայքը (www.socalgas.com), ինչպես նաև օգտագործելով, պատվիրելով կամ գնելով այս կայքում առաջարկվող որևիցե արտադրանք կամ ծառայություն` Օգտագործողները պետք է ընթերցած և ընդունած լինեն այս Պարտավորությունները և Պայմանները, նույնիսկ եթե նրանք մուտք չեն գործում կայքի այնպիսի էջ, որը պահանջում է դրա մասին հաստատում, և համաձայն են իրավաբանորեն պարտավորված լինել սույն Պարտավորություններով և Պայմաններով (ներառյալ մեր Գաղտնիության քաղաքականությունը):

Օգտագործողները պետք է անմիջապես դադարեցնեն այս կայքի օգտագործումը, եթե չեն համաձայնում կամ ընդունում այս բոլոր պարտավորությունները և պայմանները: Ընկերությունն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ ցանկացած Օգտագործողի հեռացնելու կամ զրկելու այս կայքէջի օգտագործումից:

Users must discontinue use of this website immediately if they do not agree or accept all these Terms and Conditions. The Company retains the right to remove or bar any User from using this website at its sole discretion.

Օգտագործողների հաշիվներ

Ընկերությունը կարող է իր հայեցողությամբ մուտք ընծայել Օգտագործողներին սույն կայքի փակ մասերը, ներառյալ, առանց սահմանափակումների, Օգտագործողի մեկ կամ ավել հաշիվներ, որտեղ կարող են մատուցվել և/կամ ստացվել հաճախորդին վերաբերող առանձնահատուկ տեղեկություններ կամ ծառայություններ:

Նման էջեր մուտք գործող հաճախորդները կարող են ենթակա լինել լրացուցիչ պարտավորությունների և պայմանների, ինչպես մասնավորեցվում է մատուցվող այդ ծառայությունների կապակցությամբ: Սպասարկման հաշիվներ ունեցող Օգտագործողները իրենք են բացառապես պատասխանատու մուտք գործելու համար անհրաժեշտ ցանկացած տվյալների և Օգտագործողի հաշվի տվյալների գաղտնիությունը պահպանելու, ինչպես նաև նման հաշվի հետ կապված որևէ գործողության կամ անգործողության համար:

Գազասարքերի սպասարկման ծառայությանը գրանցվելու հայտեր

Դուք կարող եք առցանց հայց ուղարկել, որպեսզի SoCalGas-ի սպասարկման մասնագետը այցելի Ձեր տունը կամ աշխատավայրը` ստուգելու, իսկ որոշ դեպքերում վերանորոգելու Ձեր գազասարք(եր)ը: Արտակարգ իրավիճակների մասին հայցերը չեն կարող ընդունվել առցանց: Օրվա ընթացքում, ցանկացած գրանցված այցելության համար այցելության վայրում պետք է ներկա գտնվի որևէ մեծահասակ (18 տարեկան կամ բարձր), կամ Դուք կարող եք նախապես այլընտրանքային միջոցներ ձեռնարկել, որպեսզի սպասարկման մասնագետը կարողանա մուտք գործել դեպի գազասարք(եր)ը: Մութն ընկնելուց հետո մեծահասակը պետք է լինի այցելության տարածքում, այլապես սպասարկման մասնագետը մուտք չի գործի: SoCalGas-ը ոչ մի պատասխանատվություն չի կրում Ձեր տուն կամ աշխատավայր մուտք գործելու, նույնիսկ եթե բանալին թողնվել է մուտքն ապահովելու համար:

Պատասխանատվության սահմանափակում

Ընկերությունը և իր վերադաս կազմակերպություններն ու գործընկերները, իրենց համապատասխան պաշտոնյաների, տնօրենների, անձնակազմի, աշխատակիցների կամ ներկայացուցիչների հետ մեկտեղ, պատասխանատու կամ պարտական չեն որևէ հայցերի, պահանջների, պարտավորությունների, հայցի հիմքերի, դատական գործերի, վնասների և ծախսերի համար, ներառյալ, առանց սահմանափակումների, ուղղակի, անուղղակի, անակնկալ, պատահական, չնախատեսված, հետևողական, պարագայական, արտակարգ, հատուկ կամ պատժական ցանկացած տեսակի վնասները՝ որպես հետևանք այս կայքէջի օգտագործման (ներառյալ մեր արտադրանքները, ծառայությունները և Բովանդակությունը), մինչև անգամ եթե Ընկերությունը, նրա վերադասները կամ գործակընկերները ծանուցել էին այդպիսի վնասների հնարավորության մասին, և Օգտագործողը սույնով հրաժարվում է բոլոր նշվածներից: Նման հայցերի, պահանջների, պարտավորությունների, հայցի հիմքերի, դատական գործերի, վնասների և ծախսերի առումով Օգտագործողի միակ միջոցը հանդիսանում է այս կայքէջի օգտագործման դադարեցումը:

Գաղտնիություն

Այս կայքից Ընկերության ստացած բոլոր տեղեկություններին վերաբերող մեր գաղտնիության քաղաքականությունը կարելի է գտնել կայքի Գաղտնիության բաժնում: Գաղտնիության լրացուցիչ կանոնակարգեր կարող են կիրառվել, ինչպես նշվել է այս կայքի այն էջերում, որոնց մուտքը սահմանափակ է` Օգտագործողներին հատուկ ծառայությունների տրամադրման նկատառումներից ելնելով:

Հաստատման բացառում

Որևէ երրորդ կողմի գործարարության, ծառայության կամ արտադրանքների առումով Ընկերությունը ոչ մի առաջարկ, հավանություն կամ աջակցություն չի տրամադրում, եթե այլ բան հստակ նշված չէ Ընկերության կողմից այս կայքում: Եթե այս կայքը տեղեկություն է տրամադրում երրորդ կողմերի մասին կամ ներկայացնում է երրորդ կողմի բովանդակություն, ներառյալ` երրորդ կողմի կայքէջերի հղումները, Ընկերությունը պատասխանատու կամ պարտական չէ որևէ վնասի կամ վնասվածքի համար, որը առնչվում է երրորդ կողմի որևէ տեղեկություններին, անգամ եթե այն սխալներ և թերություններ է պարունակում: Նմանապես, Ընկերությունը պատասխանատու կամ պարտական չէ երրորդ կողմի որևէ ծառայությունների և արտադրանքների համար: Տե՛ս նաև Հղումների մասին քննարկումները մեր Գաղտնիության քաղաքականությունում, ներառյալ` երրորդ կողմի որևէ բովանդակության համար պատասխանատվությունից հրաժարումը:

Երաշխավորությունից հրաժարում

Ընկերությունը և իր կայքի բովանդակության մշակողները որևէ պնդումներ չեն անում կայքի բովանդակության գործնականության և օգտագործելիության մասին: Սույն կայքի օգտագործումը և դիտումը բացառապես Ձեր ռիսկի խնդիրն է: Այս կայքում զետեղված ամբողջ տեղեկատվությունը ներկայացվում է «այնպես, ինչպես կա» և «այնպես, ինչպես հասանելի է», առանց որևէ հավաստիքի կամ երաշխիքի, ո՛չ բացահայտ արտահայտված և ոչ էլ՝ ենթադրվող: Դուք չպետք է ենթադրեք, որ այս կայքի տեղեկությունները մշտապես թարմացվում են կամ այլ կերպ ընդգրկում են նորացված տվյալներ:

Այս կայքը կարող է ժամանակ առ ժամանակ անգործածելի լինել, ընդմիջվել կամ սխալ աշխատել: Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում նման անգործածելիության, ընդհատման կամ սխալ աշխատանքի համար: Օգտագործողները զգուշացվում են, որ այստեղի տեղեկությունները կարող են պարունակել տեխնիկական սխալներ, անճշտություններ, ծրագրային սխալներ, անհայտ վիրուսներ և բացթողումներ: Օգտագործողը ստանձնում է բոլոր ռիսկերը, որոնք առնչվում են այս կայքի օգտագործմանը և սույնով հրաժարվում է Օգտագործողի կողմից կայքի օգտագործմանը վերաբերող Ընկերության բոլոր երաշխիքներից:

Հակառակ այս Պարտավորությունների և Պայմանների որևէ այլ պահանջի`Ընկերությունը հրաժարվում է այս կայքին վերաբերող (ներառյալ` մեր արտադրանքները, ծառայությունները և կայքի բովանդակությունը) բոլոր պնդումներից, երաշխիքներից, երաշխավորություններից, թե՛ բացահայտ արտահայտված, թե՛ երնթադրվող, ներառյալ, բայց չսահմանափակվելով, արտադրանքի պիտանիության և հատուկ նպատակի համար հարմարության, անվանման, երրորդ կողմի իրավունքների չխախտման և ճշտության երաշխիքները: Մեր կամ մեր կողմից լիազորված ներկայացուցիչների կողմից տրված որևէ բանավոր կամ գրավոր տեղեկություն կամ խորհուրդ չի առաջացնում երաշխավորություն կամ որևէ կերպ ընդլայնում այս Պարտավորությունների և Պայմանների ներքո սահմանված պարտավորությունների շրջանակը:

Պատասխանատվությունից ազատում

Օգտագործողները պետք է ազատեն և զերծ պահեն Ընկերությանը, իր վերադասների և գործընկերների և նրանց համապատասխան պաշտոնյաների, տնօրենների, անձնակազմի, աշխատակիցների կամ ներկայացուցիչների հետ մեկտեղ, որևէ հայցից, պահանջից, պարտավորությունից, հայցի հիմքից, դատական գործից, վնասներից և ծախսերից (ներառյալ համապատասխան իրավաբանական ծախսերը և վճարումները), որոնք առաջանում են կայքը (ներառյալ` մեր արտադրանքները, ծառայությունները և կայքի բովանդակությունը) իրենց կողմից օգտագործելու կապակցությամբ, ներառյալ, բայց չսահմանափակվելով, կայքի ոչ ճիշտ տեղեկությունները, բովանդակությունը կամ առաքումը, կամ Ընկերության և երրորդ կողմի արտադրանքները և ծառայությունները:

Կիրառելի Օրենքը

Այս Պարտավորությունները և Պայմանները կարող են մեկնաբանվել և պարտադրվել միայն Կալիֆորնիա նահանգի օրենքների ներքո, առանց հղումներ կատարելու հակասող օրենքներին վերաբերող սկզբունքներին: Որևէ վեճի դեպքում, Օգտագործողը և Ընկերությունը համաձայնում են գործերը քննության հանձնել բացառապես Լոս Անջելես շրջանի, Կալիֆորնիայի և Կալիֆորնիայի Կենտրոնական տարածքի Նահանգային և Դաշնակցային դատարաններ, և հրաժարվում են քննության այս վայրերի, արդարադատության կամ ընդդատության անհամապատասխանության մասով բողոքարկելու իրավունքից:

Մասնատում

Եթե սույն Պարտավորությունների և պայմանների որևէ դրույթ չեղյալ, անվավեր կամ ուժը կորցրած է ճանաչվում, մնացած դրույթներն, այնուամենայնիվ, ամբողջությամբ ուժի մեջ են մնում, իսկ ուժը կորցրած, անվավեր և չեղյալ ճանաչված դրույթները փոփոխությունների կենթարկվեն, որպեսզի օրենքով թույլատրված առավելագույն չափով վավեր և կատարման ենթակա լինեն:

Հարցեր և հետադարձ կապ

Այս կայքի օգտագործման Պայմանների կապակցությամբ որևէ հարց ունեցող Օգտագործողները կարող են կապվել կայքի Վեբ մասնագետին հետևյալ էլ. հասցեով`

Օգտագործողները կարող են Վեբ մասնագետին գրել նաև հետևյալ փոստային հասցեով`

Southern California Gas Company
Webmaster - SoCalGas.com
555 W. Fifth Street
GT 21F2
Los Angeles, California 90013

Վերջին թարմացումը` 10/14/2011