Գաղտնիության ծանուցում (Armenian)

(ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄԸ՝ 02/01/2023)

SoCalGas ընկերությունը ձգտում է պաշտպանել ձեր կողմից էներգիայի օգտագործման մասին տեղեկությունների գաղտնիությունը

Հարավային Կալիֆորնիայի գազամատակարար ընկերությունը (SoCalGas) ձգտում է պաշտպանել ձեր կողմից էներգիայի օգտագործման մասին տեղեկությունների գաղտնիությունը և ապահովել պատշաճ պաշտպանության առկայությունը այդ տեղեկությունների հավաքման, պահպանման, օգտագործման և հաղորդման ընթացքում։

SoCalGas-ը կպահի ձեր Էներգասպառման մասին տեղեկությունները միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է ձեզ սպասարկելու և այնպիսի հարցեր լուծելու համար, ինչպիսիք են հաշիվների դուրս գրման հետ կապված վեճերը, հարցումները և համակարգի պլանավորումը: Պահպանման ժամկետները տատանվում են՝ ելնելով կոնկրետ հանգամանքներից և բիզնեսի կարիքներից և սովորաբար տևում են տասը տարի:

Հաճախորդների գաղտնիությունն ապահովելու նպատակով Կալիֆորնիայի հանրային ընկերությունների հարցերով հանձնաժողովը (CPUC) հրապարակել է «Էներգիայի օգտագործման տվյալների գաղտնիության և անվտանգության պաշտպանության կանոններ»։ Նշված կանոնները, որոնք նկարագրված են SoCalGas-ի «Սակագնային կանոն թիվ 42»-ում, արգելում են SoCalGas-ի և Կալիֆորնիայի այլ ընկերությունների կողմից էներգիայի օգտագործման մասին տեղեկությունների հրապարակումը առանց հաճախորդի գրավոր թույլտվության` բացառությամբ որոշակի հանգամանքների։

ԻՆՉՈՒ Է SOCALGAS-ը ՀԱՎԱՔՈՒՄ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Մենք հավաքում, պահպանում և օգտագործում ենք էներգիայի օգտագործման մասին տեղեկատվությունը տարբեր նպատակներով, այդ թվում՝

Հաշիվների հաշվարկում. Իմանալու համար, թե որքան գազ եք օգտագործում՝ ձեզ ճշգրիտ հաշիվներ դուրս գրելու նպատակով: Այս տեղեկատվությունը չափվում և հավաքվում է ձեր գազի հաշվիչից:

Համակարգի պլանավորում. Պլանավորելու էներգիա մատակարարելու համար օգտագործվող ենթակառուցվածքի ապագա զարգացումը: Մենք նաև օգտագործում ենք այս տեղեկատվությունը՝ պլանավորելու համար, թե որքան գազ պետք է գնենք:

Էներգաարդյունավետություն. Օգնելու մեզ պլանավորել և չափել նահանգի կողմից նախանշված էներգաարդյունավետության ծրագրերի արդյունավետությունը:

Համաձայն օրենքի, կառավարության և կարգավորող մարմինների պահանջների:

ՊԱՀՊԱՆՈՒՄ

SoCalGas-ը պահպանում է ձեր կողմից էներգիայի օգտագործման մասին տեղեկությունները միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է

SoCalGas-ը կպահպանի ձեր կողմից էներգիայի օգտագործման մասին տեղեկությունները միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է` ձեզ սպասարկելու և այնպիսի հարցեր լուծելու համար, ինչպիսիք են` վեճերը հաշիվների շուրջ, հարցումները և համակարգի պլանավորումը։ Պահպանման ժամանակահատվածները տարբեր են` ելնելով առանձնահատուկ հանգամանքներից և գործարար կարիքներից, սակայն ամենից հաճախ դրանք ութից տասը տարի են։

ԵՐԲ Է SOCALGAS-Ը ԿԻՍՎՈՒՄ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ

  • Համօգտագործում երրորդ կողմերի հետ
    Մենք կարող ենք էներգիայի օգտագործման մասին տեղեկատվությունը տրամադրել տարբեր այլ ընկերությունների՝ ձեզ սպասարկելու համար: Այս ընկերությունները ներառում են ծառայությունների և էներգաարդյունավետության մատակարարներ, որոնք աշխատում են մեզ հետ վերը նկարագրված առաջնային նպատակների իրականացման համար:

    Երբեմն մենք կարող ենք խնդրել ձեր համաձայնությունը, որը կարող է պահանջվել էներգիայի օգտագործման մասին տեղեկատվությունը տրամադրելու այլ կազմակերպություններին, որոնք կապված չեն այդ նպատակների հետ:

    Դուք կարող եք սահմանափակել էներգիայի օգտագործման մասին ձեր տեղեկատվության փոխանցումը` չընդգրկվելով SoCalGas-ի որոշ ծրագրերում: Որոշ ծրագրերին մասնակցելու համար անհրաժեշտ է ձեր հստակ համաձայնությունը (օրինակ՝ Էներգաարդյունավետության համար զեղչերի ծրագիր): Էլեկտրաէներգիայի օգտագործման մասին տեղեկատվություն տրամադրելու համաձայնություն չտալու հետևանքն այն է, որ դուք չեք կարող օգտվել այս ծրագրերի առավելություններից: Էներգիայի օգտագործման մասին ձեր տեղեկատվությունը տրամադրելու մեր հնարավորությունը նույնպես սահմանափակված է գործող օրենքներով:
  • Համօգտագործում՝ ձեր ընտրությամբ
    Դուք կարող եք նշանակել այլ ընկերություններ ձեր տեղեկատվությունը ստանալու համար: Դա անելիս դուք պետք է շրջահայաց լինեք և նշանակեք միայն վստահելի երրորդ կողմերի:
  • Համօգտագործում այլ նպատակներով
    Մենք կարող ենք տրամադրել էներգիայի օգտագործման մասին ձեր տեղեկատվությունը. 1) իրավական գործընթացի համաձայն (օրինակ՝ կարգադրությամբ կամ դատարանի ծանուցագրով), 2) արագ արձագանքման ծառայություններին՝ կյանքին կամ գույքին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, 3) CPUC-ի կարգադրությամբ:

Ինչպես առցանց դիտել ձեր կողմից էներգիայի օգտագործման մասին տեղեկությունները

Բնակիչները և առևտրային/արդյունաբերական հաճախորդները, որոնք տեղադրել են կատարելագործված գազաչափ սարքեր, կարող են դիտել իրենց կողմից էներգիայի օգտագործման մասին տեղեկությունները «Իմ հաշիվը» բաժնում` այցելելով www.socalgas.com/my-account/։ Ոչ-հիմնական հաճախորդները կարող են դիտել իրենց կողմից էներգիայի օգտագործման մասին տեղեկությունները SoCalGas Envoy®-ի միջոցով` այցելելով www.socalgasenvoy.com։

Ինչպես առցանց դիտել գաղտնիության ծանուցումները

Անհրաժեշտության դեպքում մենք կթարմացնենք այս ծանուցումը և կտեղեկացնենք հաճախորդներին թարմացման մասին` վերանայված ծանուցումը տեղադրելով մեր ինտերնետային կայքում։ Մենք նաև ամեն տարի կտեղեկացնենք ձեզ` դիտելու այս ծանուցման ամենավերջին տարբերակը։

Եթե կցանկանաք ստանալ այս ծանուցման ներկա կամ նախորդ տարբերակը, ունեք այս ծանուցմանն առնչվող հարցեր կամ մտահոգություններ, կամ կցանկանաք պարզել, թե ինչպես սահմանափակել, դիտել, կամ վիճարկել ձեր մասին բացահայտված տեղեկությունները, կարող եք դիմել մեզ հետևյալ հասցեներով կամ հեռախոսահամարներով.

Էլ. փոստ` webmaster@socalgas.com

ԱՄՆ Փոստ․
Attn: Customer Privacy Program Manager
Southern California Gas Company
P O Box 3150
San Dimas, CA 91773

Հաճախորդների սպասարկման հարցերով ներկայացուցիչ
Բնակիչ հաճախորդներ` 800-427-2200
Գործարար հաճախորդներ` 800-427-2000

Խնդրում ենք այցելել մեր Գաղտնիության կենտրոն՝ գաղտնիության մասին լրացուցիչ տեղեկատվության համար: